Չեմ կարծում, որ հայկական տեսանկյունից մեծ խաղաղություն կլինի, եթե չլինի առանձին համաձայնություն՝ Ղարաբաղի հայերի մասով. Թոմաս դե Վաալ
copy image url

Չեմ կարծում, որ հայկական տեսանկյունից մեծ խաղաղություն կլինի, եթե չլինի առանձին համաձայնություն՝ Ղարաբաղի հայերի մասով. Թոմաս դե Վաալ

Ներքին Խոսք 1 տարի առաջ - 12:54 13-06-2023
«Փաստինֆո»-ին տված հարցազրույցում «Քարնեգի» հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վաալն ասել է, թե չի կարծում, որ հայկական տեսանկյունից մեծ խաղաղություն կլինի, եթե չլինի առանձին համաձայնություն՝ Ղարաբաղի հայերի մասով։

Նրա խոսքով՝ այս համատեքստում խոսքը վերաբերում է արցախահայության իրավունքներին ու պաշտպանությանը։

«Շառլ Միշելը (Եվրախորհրդի նախագահ,-խմբ.) խոսեց Ղարաբաղում միջազգային որոշակի ներկայության մասին։ Պարզ չէ, թե ինչ նկատի ունի։ Կարծում եմ, որ սա կարևորագույն հարցն է, ու այն միշտ է եղել կարևորագույն հարցը՝ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի համատեքստում»,- ասել է նա։

Վերլուծաբանն անդրադարձել է նաև ադրբեջանական ագրեսիվ քաղաքականության ֆոնին քննարկվող խաղաղության օրակարգին և քարտեզներին վերաբերող հարցերին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։