Ստամբուլի կենտրոնում դանակահարել են ռուս զբոսաշրջիկին, նրա կյանքը չի հաջողվել փրկել
copy image url

Ստամբուլի կենտրոնում դանակահարել են ռուս զբոսաշրջիկին, նրա կյանքը չի հաջողվել փրկել

Արտաքին 1 տարի առաջ - 18:00 12-06-2023
Ստամբուլի կենտրոնում ավազակները դանակահարել են ռուս զբոսաշրջիկում, որի հետևանքով նրա կյանքը չի հաջողվել փրկել։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Habertürk հեռուստաալիքը։

Հաղորդվում է, որ Ստամբուլի Թաքսիմ հրապարակում 40-ամյա Վյաչեսլավ Նեչիպորչուկին փորձել են թալանել, սակայն դիմադրության հանդիպելուց հետո չորս հանցագործներից մեկը դանակով հարվածել է նրա կրծքավանդակին։ Հարձակվողները դանակով հարվածել են զբոսաշրջիկի սրտին, ով դիմադրել է, երբ փորձելիս են եղել խլել նրա հեռախոսը։

«Ռուսաստանցին, ով վնասվածքներով հոսպիտալացվել է, մահացել է»,- հայտնում է հեռուստաալիքը։

Նշվում է, որ Նեչիպորչուկին Ստամբուլ էր մեկնել Չեմպիոնների լիգայի «Մանչեսթեր Սիթի»-«Ինտեր» եզրափակիչ խաղը դիտելու համար։

Ներկայումս Թուրքիայի ոստիկանությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել։

Ամենից շատ դիտված