Տավուշի մարզում «ՎԱԶ 2121»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նրա կյանքը փրկել չի հաջողվել. shamshyan.com
copy image url

Տավուշի մարզում «ՎԱԶ 2121»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նրա կյանքը փրկել չի հաջողվել. shamshyan.com

Ներքին 4 ամիս առաջ - 22:33 29-11-2024
Այսօր՝ նոյեմբերի 29-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 23-ամյա Վահե Ծատուրյանը իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով Բերդ համայնքի Մաշտոցի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Տավուշի մարզի բնակիչ 70-ամյա Ջիվան Ադամյանին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ տեղափոխվել է «Բերդ» բժշկական կենտրոն, որտեղ կարճ ժամանակ անց գիտակցության չգալով մահացել է։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Տավուշի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված