2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովը ս․թ․ հունիսի 20-ին ժ․10։00 հրավիրել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին մասնակցելու քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։ Այս մասին տեղեկացանք ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջից։
«Քննիչ հանձնաժողովը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից ստացել է դրական պատասխան»,- գրված է հաղորդագրությունում։