Ուղիղ եթեր
Նրա տաղանդի միակ բացատրությունը մի երկյուղած լռություն է. հայ թատրոնի թագուհի Սիրանույշի հիշատակի օրն է
copy image url

Նրա տաղանդի միակ բացատրությունը մի երկյուղած լռություն է. հայ թատրոնի թագուհի Սիրանույշի հիշատակի օրն է

Մշակույթ 1 տարի առաջ - 20:50 10-06-2023
Սիրանույշի արվեստն ըմբոստության և անհաշտության կոչ էր: Ունենալով սուր միտք և հզոր ներուժ՝ նա բեմում հասել է ցնցող ազդեցության:

Սիրանույշն իր ստեղծագործությամբ մեծ ներդրում է ունեցել XX դարի առաջին 2 տասնամյակների հայ դերասանական արվեստում: Այսօր հայ բեմի թագուհի Սիրանույշի հիշատակի օրն է։

Հենց 1932 թ․ այս օրը տունդարձի ճանապարհին իր վերջին՝ Մարգարիտի դերը խաղալուց հետո է մահացել դերասանուհին։ Գրականության մեջ Սիրանույշի իսկական անվան տարբեր գործածության ենք հանդիպում՝ և´ Մերոպե (երբեմն էլ Մերովբե կամ` Մերհոպե), և Մեհրյուբե (երբեմն էլ Մեոհրյուպե): Երկու այս անուններն էլ իրենց հավանականությունն ունեն:

Մերոպեն հունական անուն է և խիստ տարածված առանձնապես զմյուռնահայության մեջ, սակայն անհավանական չէ, որ պոլսահայերը ևս այդ անունն ընդունած լինեին գրականության միջոցով: Ըստ հունական դիցաբանության` Մերոպեն Մեսինայի արքա Կրեսֆոնտեսի կինն է: Ինչպես հայտնի է, Վոլտերը, հիմնվելով վերոհիշյալի վրա, «Մերոպե» ողբերգությունն է գրել, որի սյուժեն մայրական սերն է: Վոլտերից առաջ, նույն վերնագրով, պիես է գրել իտալացի դրամատուրգ Մաֆֆեին (1675-1755), որը, ինչպես գրականության մեջ, սովորաբար, ասվում է, ֆրանսիական հռչակավոր գրողը «անհարմար չնկատեց ընդօրինակել»: «Մերոպե» ողբերգություն է գրել նաև իտալացի գրողներից Վիտտորիո Ալֆերին (1749-1803): Վերջին գործը մի խումբ հայ դերասաններ 1872-ին բեմադրել են Պոլսում:

Անհավանական չէ, որ այս երկերին պոլսահայությունը ծանոթ է եղել դեռևս 50-ական թվականներին: Հավանականը պետք է համարել Մերոպեն, մանավանդ, որ դերասանուհու ինքնաձեռագիր կենսագրության հիման վրա գրված հոդվածում այդպես էլ գրված է:

«Տաղանդներ կան, որոնց համար երեւակայությունը շոշափելի իրականություն է… Այդպես էր Սիրանույշը: …Սիրանույշին գիտեն, ովքեր տեսան: Տեսա նրան եւ ես: Եվ միակ հնարավոր բացատրությունը նրա արվեստի մասին, ըստ իս, մի երկյուղած լռություն է…»,- այսպիսի գնահատական է տվել Սիրանույշին իր ժամանակի մյուս հանճարը՝ Վահրամ Փափազյանը։



Խոր հուզականությամբ, վառ խառնվածքով, կերպարների յուրօրինակ մեկնաբանությամբ Սիրանույշը բարձր գնահատանքի է արժանացել կայսերական թատրոնների վաստակավոր արտիստուհի Մարիա Երմոլովայի, ռուսական և խորհրդային դրամատուրգ ու դերասան Ալեքսանդր Յուժինի և նրա խաղի ականատես շատ-շատերի կողմից։

Սիրանույշը ծնվել է Պոլսում՝ 1857 թվականի մայիսի 25-ին, Վանից գաղթած՝ թատրոնի նվիրյալների ընտանիքում։ Նա համարձակվեց բեմ բարձրանալ և խաղալ ոչ միայն թուրքերեն, այլև հայերեն ներկայացումներում։



Սիրանույշը բծախնդիր էր մայրենիի հարցում և համոզված էր, որ թատրոնը լեզուն պահպանելու մեծ առաքելություն ունի։ Նա շրջագայեց ողջ Եվրոպայով, խաղաց Մոսկվայում, Պետերբուրգում, Բաքվում, Թիֆլիսում, Երևանում, Ալեքսանդրապոլում, Նոր Նախիջևանում, Շուշիում, այլուր։

1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո էր, երբ օսմանյան իշխանությունների հայահալած քաղաքականության պատճառով քրոջ՝ Աստղիկի ու Պետրոս Ադամյանի հետ Սիրանույշը եկավ Թիֆլիս, ու սկսվեցին տարածաշրջանային հյուրախաղերը։

1881 թ. քրոջ հետ ծննդավայր՝ Պոլիս վերադառնալով, թուրքական իշխանությունների կողմից հայկական բոլոր թատրոնները փակված է գտնում և կրկին շրջագայություն՝ Ռումինիա, Բուլղարիա, Հունաստան, Եգիպտոս, ուր և Կահիրեում հաստատվում է վերջնականապես…

Մարգարիտ Գոթիեն եղավ վերջին դերը՝ Ալեքսանդրիայում։

Բազում դերեր զարդարեց իր անգերազանցելի խաղով հայ բեմի թագուհին, բայց նրա Համլետը մնաց չգերազանցված բարձրություն։ Ինչպես տղամարդկանց մեջ անգերազանցելի էր Պետրոս Ադամյանի Համլետը, այնպես էլ հայ թատրոնի պատմության մեջ ոսկե տառերով քանդակվեց Սիրանույշի անունը այս դժվարին դերի փայլուն կատարման համար։

Սիրանույշը կարծում է, որ «Համլետը փոխանակ կեղծավոր, ունայն եւ շողոքորթ աշխարհի` ուզում էր մի նոր աշխարհ ստեղծել»։ Նա իր երազած Համլետի կերպարի վրա աշխատել է շուրջ տասը տարի, ուսումնասիրել, լիովին պատրաստել և նոր միայն համարձակվել հանձնել հանդիսատեսի խստագույն դատին, ով ոչ միայն պիտի մոռանար, որ բեմի վրա կին է տղամարդ մարմնավորողը, այլև թափանցեր կերպարի խորքը, իսկ Համլետի դերը դառնար դերակատարի դերերի դատաստանն ու հանրագումարը, ինչը Սիրանույշի համար հուսադրող հիմքեր ուներ. «Իմ առաջին խաղը պարգեւում էր ինձ այն հույսը, որ ապագային Շեքսպիրի այս թանկագին գործը իմ ամենահաջող եւ ուժեղ դերերեն մին պիտի համարվեր»։

Այդպես էլ եղավ. Սիրանույշին ընդունեցին ոչ միայն շեքսպիրյան մակարդակի դերասանուհի, այլև Համլետի կերպարի լավագույն կերտողներից մեկը։

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
17:25 Սա ՀՀ իրավական պատմության մեջ նմանատիպ գործով 1-ին հաղթանակն է. փաստաբանը՝ Սոնա Աղեկյանի գործով վճռի մասին
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն