Առևտրականների ապրանքը քաղաքապետարանի կողմից բռնագրավումն ապօրինի է
copy image url

Առևտրականների ապրանքը քաղաքապետարանի կողմից բռնագրավումն ապօրինի է

Ներքին 1 տարի առաջ - 15:47 10-06-2023
Քաղաքապետարանը փողոցային առևտրի դեմ նոր մեխանիզմ է մշակել․ փողոցում առևտուր իրականացնող անձանցից բռնագրավում է ապրանքը և այն նվիրում մանկատներին և ծերանոցներին։

Oragir.News-ի հետ զրույցում փաստաբան Օֆելյա Հարությունյանն ասաց, որ դա իրավաչափ չէ։

«Նրանք դրա իրավունքը չունեն, քանի որ դա տվյալ անձանց սեփականությունն է հանդիսանում տվյալ պահին։ Արգելող միջոցներ կարող են կիրառել, բայց չեն կարող բռնագրավել և տալ այլ անձանց, որքան էլ որ դա բարի նպատակներով լինի»,-ասաց Հարությունյանը։

Հարությունյանը նշեց նաև, որ այս պահին ոլորտի օրենսդրության կանոններին այնքան էլ ծանոթ չէ, որ կոնկրետ կարողանա նշել՝ իրավաչա՞փ է, թե՞ ոչ, բայց իր կարծիքով՝ նման բանը անթույլատրելի է։

«Արգելել կարող են, որ դուրս գան այդ տարածքից և առևտրով չզբաղվեն, բայց որ վերցնեն, տան այլ անձանց, ընդունելի չէ»։