Երթ-մոմավառություն դեպի Եռաբլուր. Ժորա Մարտիրոսյանի ծննդյան օրն է

Ներքին Տեսանյութ Ուղիղ եթեր 1 տարի առաջ - 23:26 09-06-2023
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները երթ-մոմավառություն են իրականացնում դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Ժորա Մարտիրոսյանը հունիսի 10-ին կդառար 22 տարեկան:

Հիշեցնենք, որ հերոսի մայրը շուրջ 1 ամիս գտնվում էր անազտության մեջ, նրան մեղադրում էին Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին «առևանգելու» մեջ:

Հիշեցնենք նաև, որ նշբած գործով Գայանե Հակոբյանն այսօր դատապարտվեց ազատազրկման՝ 4 տարի ժամկետով, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառվեց։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, այսօր հրապարակեց դատավճիռը՝ մեղավոր ճանաչելով առաջադրված մեղադրանքում և դատապարտեց ազատազրկման՝ 4 տարի ժամկետով, հաշվակցելով հերոսի մոր՝ կալանքի տակ գտնվելու ժամկետը՝ նրա նկատմամբ որպես պատիժ է սահմանվել ազատազրկումը՝ 3 տարի 11 ամիս ժամկետով։

Դատարանը որոշել է պատիժը պայմանականորեն չկիրառել՝ փորձաշրջան սահմանելով 1 տարի ժամկետով։ Հերոսի մոր նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացվեց, նա դատական նիստերի դահլիճից ազատ արձակվեց։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում