Նիդերլանդներում ՀՀ դեսպանն անդրադարձել է Ադրբեջանի ապակառուցողական մոտեցմանը և Արցախում հումանիտար ճգնաժամին
copy image url

Նիդերլանդներում ՀՀ դեսպանն անդրադարձել է Ադրբեջանի ապակառուցողական մոտեցմանը և Արցախում հումանիտար ճգնաժամին

Ներքին 1 տարի առաջ - 22:13 09-06-2023
Հունիսի 9-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը դեսպանությունում հյուրընկալեց կոալիցիոն «D66» կոալիցիոն կուսակցության արտաքին հարաբերությունների հանձնախմբի անդամներին։

Ողջունելով հյուրերին՝ դեսպանը կարևորեց նման հանդիպումների անցկացումը՝ քաղաքական ուժերի հետ մտքերի փոխանակման և երկկողմ համագործակցությունը խորացնելու տեսանկյունից։

Դեսպանը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց Հայաստան-Նիդերլանդներ հարաբերությունների պատմությունը և ներկայիս օրակարգը, Եվրամիության հետ ծավալվող ինտենսիվ համագործակցությունը՝ ընդգծելով Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության կարևորագույն դերը տարածաշրջանային իրավիճակի կայունացման հարցում։

Այնուհետև դեսպանն անդրադարձավ տարածաշրջանում ստեղծված անվտանգային բարդ իրավիճակին և առկա մարտահրավերներին, Ադրբեջանի ապակառուցողական մոտեցմանը և ի հեճուկս Արդարադատության միջազգային քրեական դատարանի վճիռների՝ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամին։

Նա կարևորեց ՄԱԿ-ի առաքելության շուտափույթ գործողումը Արցախ և Լաչինի միջանցք՝ որպես արցախահայության էթնիկ զտումը կանխելու միակ միջոց։

Հանդիպման մասնակիցները Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգին առնչվող մի շարք հարցեր հղեցին դեսպանին, որոնց ի պատասխան Տ․ Բալայանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը խաղաղության հաստատմանը՝ այս համատեքստում ընդգծելով միջազգային գործընկերների ջանքերով ձեռքբերված պայմանավորվածությունների՝ Ադրբեջանի կողմից կատարման հրամայականը։

Ձեզ գուցե հետաքրքրի