Մեկն՝ ընդգծված ՔՊ-ական, մեկը՝ դաշնակցական․ Սերոբ Սարգսյանը Գոռ Սարգսյանի եղբայրն է

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:11 09-06-2023
Երթի ժամանակ, Նալբանդյան փողոցի խանութներիցմեկի առջև մի քանի երիտասարդներ էին կանգնած, որոնցից մեկը ձեռքով ցույց է տալիս ծնողներին՝ ասելով՝ «այս փնթիներին նայեք»։ Եվ քանի որ նման միջադեպ արդեն տեղի էր ունեցել, ես մոտեցա իրենց և փորձցի կանխել հնարավոր սադրանքը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Լիա Սարգսյանը՝ հավելելով, որ հարցրել է՝ ինչու են փնթիներ ասում զոհված զինծառայողների ծնողներին, ինչին ի պատասխան երիտասարդը մի քանի անգամ ևս ասել է փնթիներ են, որը լսել են նաև ծնողները։

Լիա Սարգսյանը նշեց, որ այդ երիտասարդը, որը հետագայումպարզվեց՝ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Սերոբ Սարգսյանն է, հետո թաքնվել է խանութներից մեկում՝ պահանջելով իրենց հեռանալ, քանի որ տարածքը մասնավոր է․ «Ես ֆեյսբուքում գրառում կատարեցի՝ նշելով դեպքը և չհիշատակելով այդ անձին։ Հետագայում ես զանգեր եմ ստանում դաշնակցական Գոռ Սարգսյանից, ով նշում է, որ խանութը պատկանում է իր հարազատին, չի ասում՝ իր եղբորը։ Ինձ ասում էր վատություն ես անում, հեռացրու այդ գրառումը։ Հետո ես պարզեցի, որ Սերոբ Սարգսյանն իր եղբայրն է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում