Լավագույն տղերքը հեռանում են, օտար կառույցներում բախտ որոնում
copy image url

Լավագույն տղերքը հեռանում են, օտար կառույցներում բախտ որոնում

Ներքին 1 տարի առաջ - 09:22 09-06-2023
Դատախազությունում տեղի ունեցող կադրային փոփոխությունների մասով լուրերի, վարկածների պակաս չկա։

Ամենաքննարկվող տարբերակն այն է, թե Աննա Վարդապետյանը ազատվում է նախկինի կադրերից։ Սակայն իրականությունը լրիվ այլ է, իսկ այդ լուրերը տարածում է հենց դատախազությունը։

Իրականությունն այն է, որ բազում պրոֆեսիոնալ դատախազներ, համակարգի հնաբնակներ շատ լավ հասկացել են, որ նախկին իշխանությունների հետ պայմանավորվածություններ կան՝ ի դեմս Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի, հետեւաբար հարուցված քրեական գործերով հետեւանքներ չեն լինում, արդյունքում իրենք են տուժելու։

Ինչպես դա արդեն մեկ անգամ եղավ Արթուր Դավթյանի օրոք, ով Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրեց, իսկ ՍԴ-ն այն հակասահմանադրական ճանաչեց։

Այս իրավիճակը սպասվում էր նաեւ մյուսերին, այնպես որ պատահական չէ վաղաժամ հեռանալը․ մարդիկ փորձում են փրկել իրենց դեմքը։

Ամենից շատ դիտված