Թալինի բժշկական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Աննման Կնյազյանը
Oragir.News-ի հետ զրույցում, խոսելով երեկ Արագածավանում ՔՊ-ական Սուրեն Թորոսյանի կողմից ծեծի ենթարկված երիտասարդի առողջական վիճակից, ներկայացրեց մանրամասներ.
«Երեկ երեկոյան տեղափոխված պացիենտը սպասարկվել է վիրաբույժի կողմից և առկա է եղել պատռված վերք, անկրաժեշտություն է եղել 2 մոտեցնող հանգուցակարերի տեղադրման, վիճակը գնահատվել է բավարար, հոսպիտալացման կարիք չի զգացվել, և հիվանդը ուղարկվել է տուն»։
Oragir.News-ի ճշտող հարցին՝ կյանքին վտանգ չի՞ եղել, պատասխանեց. «Բացարձակապես, նույնիսկ մեզ մոտ երկարատև պահելու անհրաժեշտություն չի զգացվել։ Սպասարկվել է ամբուլատոր կարգով»։
Կնյազյանը նշեց, որ տղան հիվանդանոց է տեղափոխվել առանց կլինիկական որևէ պաթոլոգիկ նշանի։
Մանրամասները՝ տեսանյութում.