Դեբեդում մահացած 11-ամյա աղջնակը Արցախից տեղահանված ընտանիքի 8 երեխաներից մեկն էր
copy image url

Դեբեդում մահացած 11-ամյա աղջնակը Արցախից տեղահանված ընտանիքի 8 երեխաներից մեկն էր

Ներքին Խոսք 1 տարի առաջ - 13:43 07-06-2023
Դեբեդ գյուղում մահացված 11-ամյա աղջնակը Արցախից տեղահանված ընտանիքի երեխա էր, ընտանիքը բնակություն էր հաստատել Դեբեդ գյուղում։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Դեբեդ գյուղի վարչական ղեկավար Անուշ Սարգսյանը՝ խոսելով երեկ գյուղում տեղի ունեցած ողբերգական դեպքից։

Հիշեցնենք՝ երեկ Դեբեդի գյուղապետարանի մոտ՝ խաղահրապարակում, հայտնաբերվել է 11-ամյա աղջնակի դի։ Սարգսյանը նշեց, որ ընտանիքը բազմազավակ է. «Ընտանիքում կար 8 երեխա, բացի աղջկանից ևս 7 երեխա է մեծանում ընտանիքում»։

Խոսելով ընտանիքի սոցիալական վիճակից՝ վարչական ղեկավարը նշեց. «Իրենք աշխատասեր ընտանիք են, հայրը զբաղվում է շինարարությամբ, կինը զբաղվում է երեխաների խնամքով, պապիկն էլ թոշակառու է»։

Հարցին, թե որն էր նման դժբախտ դեպքի պատճառը՝ Սարգսյանն ընդգծեց. «Այս պահին խոսակցություններին լսելը ճիշտ չէ, իսկ քննության արդյունքներում պարզվել է, որ երեխան խաղալուց մտել է նստարանի նեղ հատված և հոսանքալարը բացել, քննության արդյունքում այն լենտն է գտնվել, որով փաթաթված է եղել հոսանքալարը»։

Հարցին, թե ինչու գյուղապետարանի հարակից խաղահրապարակում անվտանգային կանոնները պահպանված չեն եղել՝ վարչական ղեկավարը պատասխանեց. «Նախնական տվյալներով հրապարակվել էր, որ գյուղապետարանի մոտ է, բայց դա գյուղապետարանից մոտ 300 մետր հեռավորության վրա, փակուղու մեջ է, այսինքն՝ նկուղային ճանապարհով մտնում ենք և փակուղի է, այդտեղ տեղակայված է մեր գյուղի հրապարակը, որտեղ էլ դեպքը տեղի է ունեցել, այսինքն՝ դա գյուղապետարանին հարևան չէ։

Այդ խաղահրապարակը լրիվ ապահով էր, արդեն երկու տարի է՝ շահագործվում էր, այս պահին ոչ ոք չգիտի, թե ինչի հետևանքով է եղել դեպքը»։

Հետաքրքրվեցինք՝ իսկ այդ պահին աղջնակը միայնակ է եղել խաղահրապարակում, մեր զրուցակիցը արձագանքեց. «Ինքը երեխաների հետ է եղել այդ պահին, երբ որ երեխաները հայտնել են լուրի մասին, այդ պահին մեծահասակները շտապօգնություն են զանգահարել։ Այդ պատահարին ներկա են եղել երեխայի քույր-եղբայրները և իրենց հարևանի երկու երեխաները»։