Oragir.News-ի տեղեկություններով՝ հայ գործարարները լուրջ խնդրի առաջ են կանգնած Ռուսաստան սեզոնային մրգեր արտահանելիս։
Բանն այն է, որ մեր դաշնակից երկրում սպառման ծավալները կտրուկ նվազել են, դրանից բացի՝ ռուբլու փոխարժեքի տատանումները նպաստել են նրան, որ այլևս ձեռնտու չէ միրգ արտահանել։
Բավական է նշել, որ նախորդի տարի այս ժամանակ ռուբլու փոխարժեքը 7,6 էր, հիմա 4,7։
Արտահանման ծավալի կրճատման պատճառով ներքին շուկայում արդեն նկատելի է սեզոնային մրգերի էժանացում։
Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ծիրանին և կեռասին, չկա արտահանող, կա ապրանքի ավելացուկ, սա հանգեցնում է գնանկման։
Տարիներ ի վեր մեր գյուղացիները ամենալավ բերքը վաճառել են արտահանողներին, իսկ ներքին շուկայի սպառման համար մնացել է որակապես ոչ կատարյալ և թանկ ծիրան։
Այս տարի փաստորեն նաև մենք կհամտեսենք «լյուքս» դասի ծիրան, այն էլ ոչ լյուքս գներով։