Ահավոր բոց էր, ոնց որ փայտ վառած լինեին․ տրոլեյբուսի լարն ընկել է ավտոմեքենայի վրա

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:02 07-06-2023
Այսօր առավոտյան վթար է տեղի ունեցել Երևանի Ագաթանգեղոսի փողոցում։

Տրոլեյբուսի անցնելուց հետո հոսանքի լարերը հրդեհվել են, ապա պոկվել և ընկել փողոցի երթևեկելի հատվածով սլացող մեքենայի վրա։

Ականատեսներից մեկը Oragir.News-ի հետ զրույցում պատմեց, որ հոսանքի լարերի վրա սկզբում բոց է եղել, ապա ուժգին կրակ բռնկվել, որից հետո հոսանքի լարը պոկվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված։

«Մի շաբաթից ավելի է՝ հենց տրոլեյբուսը գնում է, հետևից բոցը տալիս է, նորից հանգում է։ Մի անգամ եկան, իբր սարքեցին, բայց էլի նույն վիճակը։ Այսօր ահավոր բոց էր, ոնց որ փայտ վառած լինեին»,- պատմեց ականատեսը։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված