Ալեն Սիմոնյանը 13 հոգանոց պատվիրակությամբ մեկնել է Լոնդոն
copy image url

Ալեն Սիմոնյանը 13 հոգանոց պատվիրակությամբ մեկնել է Լոնդոն

Ներքին 1 տարի առաջ - 18:13 06-06-2023
Աշխատանքային այցով հունիսի 6-ին Լոնդոն է մեկնել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:

Այցը կտեւի մինչեւ հունիսի 9-ը:

13 հոգանոց պատվիրակության կազմում են նաեւ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանը, «Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանը: