Մահացել է Գառնիի ճանապարհին ողբերգական ավտովթարից տուժած 8-ամյա ըմբիշներից ևս մեկը՝ վարորդի որդին․ shamshyan.com
copy image url

Մահացել է Գառնիի ճանապարհին ողբերգական ավտովթարից տուժած 8-ամյա ըմբիշներից ևս մեկը՝ վարորդի որդին․ shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 18:50 04-06-2023
Երեկ՝ հունիսի 3-ին, Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է Արարատի մարզի բնակիչ 8-ամյա Սարգիս Օ․-ն, հաղորդում է Shamshyan.com-ը։

Վերջինս նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել մայիսի 27-ին Արտաշատ-Գառնի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով։

Աղբյուրի տեղեկություններով՝ երեկ բժշկական կենտրոնում մահացած Սարգիս Օ․-ն VAZ 2106 մակնիշի ավտոմեքենայի վարորդ, տեղում մահացած, Արարատի մարզի բնակիչ 38-ամյա Արտյոմ Օրդյանի որդին էր։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։