Էրդողանը Ստամբուլում բանակցություններ կվարի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ
copy image url

Էրդողանը Ստամբուլում բանակցություններ կվարի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

Արտաքին 1 տարի առաջ - 15:13 04-06-2023
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կիրակի օրը Ստամբուլում բանակցություններ կվարի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ, գրում է Star թերթը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը շաբաթ օրը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Էրդողանի երդմնակալության արարողությանը։ Ավելի վաղ Ստոլտենբերգը հայտնել էր, որ մտադիր է Թուրքիայի ղեկավարի հետ, ի թիվս այլ հարցերի, քննարկել դաշինքին Շվեդիայի անդամակցության գործընթացը։

«Բանակցությունները կանցկացվեն Դոլմաբահչեի պալատում»,- գրում է թերթը։