16-ամյա տղային աշխատանքի ընդունելով` «Հաղարծին» համալիրը խախտում չի արել
copy image url

16-ամյա տղային աշխատանքի ընդունելով` «Հաղարծին» համալիրը խախտում չի արել

Ներքին Խոսք 1 տարի առաջ - 19:10 03-06-2023

Որոշ ժամանակ առաջ աղմկահարույց դեպք էր տեղի ունեցել «Հաղարծին» ռեստորանային և հյուրանոցային համալիրում։ Տեղի ունեցածի շուրջ Oragir.News-ը զրուցել է գործով փաստաբան Սասուն Ռաֆայելյանի հետ, ով մեզ հետ զրույցում մանրամասնեց տեղի ունեցածը․

«2023 թվականի ապրիլի 10-ին Արազ Ամիրյանը երեկոյան ժամը 23։30-ի սահմաններում գտնվել է աշխատանքի վայրում, հետո նկատել է, որ ավտոկայանատեղիում կայանվեց սև Toyota մակնիշի ավտոմեքենա, որից իջել է Արսեն Գայֆազյանը, ում Ամիրյանը երբևէ չի ճանաչել, հետը շփում չի ունեցել, մոտեցել է խոհանոցի հատվածին և խնդրել է, որ տա որևէ քոթեջի բանալի, որպեսզի գիշերը քնի այնտեղ։

Արազ Ամիրյանի կողմից որևէ առարկություն չի ներկայացվել, ուղղակի խնդրել է, որ նախապես վճարի գիշերակացի համար, ինչը առաջացրել է Արսեն Գայֆազյանի դժգոհությունը, և քանի որ վերջինս գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ, էլ ավելի բորբոքել է վերջինիս կրքերը և դրանից հետո սկսել է բռնություն գործադրել Արազ Ամիրյանի նկատմամբ, ձեռքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս գլխին, մարմնին տարբեր հատվածներին»,- ասաց փաստաբանը։

Փաստաբանը ընդգծեց. «Ի սկզբանե քրեական վարույթը նախաձեռնված է եղել 165 հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով, սակայն հետագայում Գաֆմազյանը ձերբակալվել, և վերջինիս մեղադրանք է ներկայացվել 166 հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով»։

Հարցին, թե քանի տարեկան է եղել աշխատակիցը, ասաց. «16 տարեկան, ծնողների համաձայնությունը եղել է, որ նա աշխատի»։

Հետաքրքրվեցինք փաստաբանից՝ այսինքն, կարող ենք ասել, որ 16 տարեկան երեխային աշխատանքի վերցնելու գործում որևէ խախտում չկա, արձագանքեց. «Ճիշտն ասած, ես պայմանագրի մյուս հանգամանքներին տեղյակ չեմ, մեր դեպքի հետ դա որևէ առնչություն չուներ, մասնագետները կպարզեն»։

Փաստաբանը նշեց, որ այս պահին համալիրը գործում է, ինչ-որ խնդիրներ չկան։ Խոսելով այն մասին, թե էլի անչափահաս աշխատակիցներ կան համալիրում, փաստաբանն ասաց, որ տեղյակ չէ։ «Ճիշտն ասած, ինձ մոտ այսպիսի հարց է առաջանում, թե ինչով է վտանգավոր անձի աշխատելը, քանի որ երբ մենք նայում ենք մեր երիտասարդությանը, այդ երիտասարդության մեծ մասը այդ նույն տարիքում տարված է թղթախաղով, համացանցով կազինո է խաղում, բացի դրանից թմրանյութերի շրջանառությունը անչափահասների շրջանում էականորեն ավելացել է, իսկ այս անձը, ունենալով ֆինանսական լուրջ խնդիրներ, միգուցե չունենալով խնդիրներ, բայց ունենալով ցանկություն իր գումարը աշխատել, գնացել է և աշխատում է, այս պարագայում գործատուն ինչ անի, ասի՝ դու գնա, սոված նստի, մուրացկանություն արա, բայց ես քեզ աշխատանք չեմ տալիս։

Եթե առկա է ծնողի համաձայնությունը, իսկ այս դեպքում դա միանշանակ առկա է, քանի որ այս փաստով խոսել եմ ծնողի հետ, վերջինս իր գոհունակությունն էր հայտնում ռեստորանի տնօրենությունից, որ իր որդուն ընդունել են աշխատանքի, կտրվել է փողոցից և գումար է վաստակում»,- ասաց փաստաբանը և ընդգծեց, որ շեշտը դրել են դրա վրա, այնինչ ավելի կարևոր բան կա։

«Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր երիտասարդ տղա, ով հասել է այն տարիքի, որ անձամբ կարող է գումար աշխատել, պետք է աշխատի և իր գլուխը պահի»,- ասաց Սասուն Ռաֆայելյանը։

Ամենից շատ դիտված

16:30 Անգրագիտությո՞ւն, թե՞ միլիարդների մսխում․ 100 դրամով տրանսպորտից ավելի շատ գումար էր հավաքվում, քան 150-ով
23:56 Որպես սննդամթերք աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը՝ կրկին հայկական շուկայում
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
12:37 Մետրոն եք բերե՞լ, որ էսի ուզում եք հանեք․ հարց եմ տալիս ներկայիս հանցավոր ռեժիմին․ քասախցի
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ
23:32 Գյուղում 50 տղա ու էդքան էլ չամուսնացած աղջիկներ ունենք, մարդիկ վախենում են ընտանիք կազմել. Հայկավանի բնակիչ
22:09 Արտագաղթ. Հայկավանում օր օրի ավելանում է փակ դռների թիվը. տեսանյութ
12:02 Ձենդ կտրի՛ր, հլը, չընդհատես ինձ, եկել են այստեղ՝ վնգստում են․ Զարուհի Փոստանջյանը սաստեց ՔՊ-ականին
19:26 Լիլիթ Հովհաննիսյանը կնկարահանվի հոլիվուդյան ֆիլմի գլխավոր դերում
13:45 Ի՞նչ տարբերություն՝ Քասախ, թե Երևան․ ստեղից 2 քայլ վազելով մտնում ես Երևան․ քասախցի