Գյումրիի Բարեկամության այգին սովորականից ավելի մարդաշատ էր, շիրակցիները ներկայացնում էին իրենց արտադրանքը և հպարտությամբ նշում, որ իրենց գրանցած հաջողությունն է։

Գյումրիի Բարեկամության զբոսայգում մարզի 85 ընտանեկան բիզնեսների ներկայացուցիչներ ներկայացրել են իրենց արտադրանքն ամենատարբեր ոլորտներում՝ սկսած մեղվաբուծությունից, հրուշակագործություն, մինչև տրիկոտաժի արտադրություն, կահույքագործություն և այլն։
ՄԱՐԶMarket քաղաքային տոնավաճառը կազմակերպվել է Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի կողմից իրականացվող «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» ծրագրի շրջանակում՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Միասնական սոցիալական ծառայության հետ համագործակցությամբ։

Ծրագիրն իրականացվում է նաև Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ (Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամի միջոցով)՝ Համաշխարհային բանկի համակարգման ներքո։