Փաշինյանը հիմք է նախապատրաստում` ՀՀ-ն ռուսական անվտանգային հովանոցից դուրս բերելու համար
copy image url

Փաշինյանը հիմք է նախապատրաստում` ՀՀ-ն ռուսական անվտանգային հովանոցից դուրս բերելու համար

Խոսք Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 20:30 03-06-2023
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը CNN primanews հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ Ուկրաինայի հետ հակամարտությունում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ՝ նշելով, որ հայկական կողմը մտահոգված է կատարվածի կապակցությամբ։ Փաշինյանի այս հայտարարությանն արձագանքել էր Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ Կրեմլը Փաշինյանի հայտարարությունն ի գիտություն է ընդունում։

Oragir News-ի հետ զրույցում քաղաքագետ Երվանդ Բոզոյանը նկատեց, որ վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը մի շարք հայտարարություններով է հանդես գալիս, որոնցով հիմք է նախապատրաստում հայ-ռուսական հարաբերությունները կազմաքանդելու և Հայաստանը ռուսական անվտանգության հովանոցից դուրս բերելու համար։ Նրա խոսքով՝ այս ուղղությամբ Փաշինյանի առաջին հայտարարությունը հնչեց այս տարվա հունվարի 13-ին, երբ նա հայտարարեց, որ Հայաստանում ռուսական զորքերը ոչ թե պաշտպանության նպատակով են, այլ սպառնալիք են ներկայացնում։ Նա կարծում է, որ հետագա բոլոր հայտարարություններն այդ տրամաբանության մեջ են, և որևէ զարմանալու բան չկա, որ ինքը հետևողականորեն շարունակում է այդ գիծը։ «Ես միշտ նշել եմ, որ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը վերաբերում է ոչ միայն Ղարաբաղին, այլ Հայաստանի ապագա անվտանգության համակարգին և տարածաշրջանի ճարտարապետությանը։ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն Լեռնային Ղարաբաղն է որոշում կայացրել թողնել Ադրբեջանի կազմում, այլ նաև ցանկանում է Հայաստանը դուրս բերել ռուսական անվտանգության հովանոցից և այդպես ասած դարձնել Թուրքիայի և Ադրբեջանի կցորդը»,- կարծում է նա։

Քաղաքագետն ուշադրություն հրավիրեց այն բանին, որ իր դիտարկումներում չի չափազանցնում, և մոտ ժամանակներս հանրությունն այդ մասին ավելի դետալային տեղյակ կլինի։ «Երբ ինքը հայտարարում է, որ մենք պետք է մոռանանք Արարատ սարի մասին և պետք է հիշենք Արագածի մասին, երբ ասում է, որ մեր ազգային կարծրատիպերը խանգարում են մեր զարգացմանը՝ կրկնելով Ջոն Բոլթոնի խոսքերը, երբ անընդհատ ակնարկում է, որ Ռուսաստանն իր պարտավորությունները չի կատարում, երբ հայտարարվում է, որ Հայաստանի ատոմակայանի հեռանկարը պետք է քննարկել ամերիկյան փոքր մոդուլային կայանների միջոցով, այս դետալները մի ամբողջ մեծ շղթայի մաս են կազմում։ Այս իմաստով որևէ զարմանալի բան չկա, եթե մի օր նա հայտարարի, որ ռուսական ռազմաբազան պետք է դուրս բերվի Հայաստանից և փոխարենը, օրինակ, թուրքական ռազմաբազա ձևավորվի։ Հասարակության համար դա զարմանալի է լինում, որովհետև տեղեկատվական և ինֆորմացիոն իմաստով Հայաստանի քաղաքական դաշտը չի տալիս դա հասարակությանը և վերջինս անտեղյակ վիճակի մեջ է»,- ընդգծեց նա։

Հարցին, թե Փաշինյանի նման հայտարարությունները կարո՞ղ են վատթարացնել հայ-ռուսական հարաբերությունները, թե՞ դրանք առանց այդ էլ վատ վիճակում են, քաղաքագետը պատասխանեց, որ վատթարացման սրընթաց պրոցես է ընթանում։ Նրա խոսքով՝ Հայաստանում ականատես կլինեն հարաբերությունների վատթարացմանը, երբ երկիրը մեծ հարված ստանա և շոկի մեջ հայտնվի։ Նա ընդգծում է, որ մինչև այդ հարվածը գործընթացն անտեսանելի հարթությունում է ընթանալու։ «Մարդիկ դա սովորաբար տեսնում են այն ժամանակ, երբ փոքր պատերազմ է լինում, մի քանի հարյուր զոհ է լինում։ Հայաստանում վատթարացումն արձանագրվում է նման ժամանակ, քանի որ երկրում չկա վերլուծական-քաղաքական միտք, քաղաքական համակարգ, որը հասարակության փաստերով կներկայացնի, թե ինչ վտանգներ են սպառնում Հայաստանին»,- նշում է նա։

Անդրադառնալով նախօրեին Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների աշխատանքային խմբի հերթական հանդիպմանը՝ մեր զրուցակիցը նկատեց, որ այդ հանդիպումները տեխնիկական և ձևական բնույթ են կրում։ Նա շեշտեց, որ հիմնական պրոցեսն ընթանում է արևմտյան հարթակում և պայմանավորվածություններն այդ հարթակում են ձեռք բերվելու։

Բոզոյանը կարծում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը դեռևս չեն ցանկանում ամբողջովին հրաժարվել ռուսական հարթակից, որպեսզի այս պահին մեծ հարված չստանան։ Նա նշում է՝ քանի որ սկզբնական շրջանում բանակցությունների մոդերատորը Ռուսաստանն էր, Հայաստանն ու Ադրբեջանը չեն ցանկանում միակողմանի այդպիսի քայլի գնալ։ «Սակայն ես համոզված եմ, որ կարող է մի պահ գալ, երբ երկուսն էլ զուգահեռ կհայտարարեն, որ ռուսական հարթակն իրենց հետաքրքիր չէ, և նման հանդիպումներ այլևս չեն լինի»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:30 Անգրագիտությո՞ւն, թե՞ միլիարդների մսխում․ 100 դրամով տրանսպորտից ավելի շատ գումար էր հավաքվում, քան 150-ով
23:56 Որպես սննդամթերք աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը՝ կրկին հայկական շուկայում
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
12:37 Մետրոն եք բերե՞լ, որ էսի ուզում եք հանեք․ հարց եմ տալիս ներկայիս հանցավոր ռեժիմին․ քասախցի
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ
22:09 Արտագաղթ. Հայկավանում օր օրի ավելանում է փակ դռների թիվը. տեսանյութ
23:32 Գյուղում 50 տղա ու էդքան էլ չամուսնացած աղջիկներ ունենք, մարդիկ վախենում են ընտանիք կազմել. Հայկավանի բնակիչ
12:02 Ձենդ կտրի՛ր, հլը, չընդհատես ինձ, եկել են այստեղ՝ վնգստում են․ Զարուհի Փոստանջյանը սաստեց ՔՊ-ականին
19:26 Լիլիթ Հովհաննիսյանը կնկարահանվի հոլիվուդյան ֆիլմի գլխավոր դերում
13:45 Ի՞նչ տարբերություն՝ Քասախ, թե Երևան․ ստեղից 2 քայլ վազելով մտնում ես Երևան․ քասախցի