Պարեկները հրահանգ ունեն «զրոյական» վարչական ակտ կազմել մգացված ապակիներով ավտոմեքենաների վարորդների նկատմամբ
copy image url

Պարեկները հրահանգ ունեն «զրոյական» վարչական ակտ կազմել մգացված ապակիներով ավտոմեքենաների վարորդների նկատմամբ

Ներքին 1 տարի առաջ - 11:57 01-06-2023
Փողոցում զրուցեցի առաջին պատահած պարեկի հետ: Վերջինս ասում է, որ պարեկները հրահանգ ունեն «զրոյական» վարչական ակտ կազմել մգացված ապակիներով ավտոմեքենաների վարորդների նկատմամբ: Այս մասին ֆեյբուքյան իր էջում գրել է «Պահպանողական կուսակցության» նախագահ Կարեն Հեքիմյանը։ Նա նաև գրել է․

«Իսկ «զրոյական» ակտ նշանակում է, որ իրականացվելու է նույն վարչարարությունը, կազմվելու է նույն վարչական ակտը, սակայն առանց տուգանքի: Դե, գրավոր նախազգուշացման նման մի բան է:

Բացի դրանից՝ «զրոյական» վարչական ակտը գործում է 24 ժամ: Ժամկետը լրանալուն պես ավտոմեքենայի վարորդի նկատմամբ հաջորդ վարչական ակտն իր մեջ այլևս տուգանք է պարունակելու:

Փաստորեն, ամեն ինչ թողնվեց պարեկների հայեցողությանը: Եթե վերջիններս կամենան, ապա, օրինակ՝ ես կարող եմ երբևէ «զրոյական» ակտի դափնեկիր չդառնալ և, հետևաբար՝ մնացած ողջ կյանքս ավտոմեքենան վարել մգեցված ապակիներով:

Կարևորը «զրոյական» ակտ չունենալն է»: