Հայտնի է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համար հայտարարված մրցույթի հաղթողի անունը
copy image url

Հայտնի է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համար հայտարարված մրցույթի հաղթողի անունը

Ներքին 1 տարի առաջ - 21:09 30-05-2023
Այսօր՝ մայիսի 30-ին, կայացել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցութային ժամանակավոր հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էին հանձնաժողովի հինգ անդամները՝ Մարկ Գրիգորյանը (մրցութային հանձնաժողովի նախագահ), Սոնա Հովհաննիսյանը, Անահիտ Աստոյանը, Էմին Թորոսյանը և Նաղաշ Մարտիրոսյանը։ Այս մասին հայտնում է ՀՌՀ մամուլի ծառայությունը:

Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների թափուր տեղի համար հայտ էին ներկայացրել երեք հոգի՝
1. Անահիտ Ասատրյան,
2. Օֆելյա Ասատրյան,
3. Արփի Ոսկանյան։

Մրցութային հանձնաժողովը հաղթողին որոշելու նպատակով կատարել է քվեարկություն, որի արդյունքում ԳՐՈՂ գրական, մշակութային հիմնադրամի տնօրեն Արփի Ոսկանյանը 5 (հինգ) կողմ ձայնով ճանաչվել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համար հայտարարված մրցույթի հաղթող։

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով սահմանված կարգով հաղթող մասնակցի մասին որոշումը կներկայացվի ՀՀ վարչապետի հաստատմանը: