Տրանսպորտային հաղորդակցության մասին մենք միշտ պատրաստ ենք խոսել․ Մհեր Գրիգորյան
copy image url

Տրանսպորտային հաղորդակցության մասին մենք միշտ պատրաստ ենք խոսել․ Մհեր Գրիգորյան

Ներքին Խոսք 1 տարի առաջ - 15:01 30-05-2023
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Մոսկվայում Ադրբեջանի նախագահի՝ «միջանցքի» վերաբերյալ հնչեցրած հայտարարություններին։

«Եթե դուք զգացիք, միշտ եղել է մի եզր, երբ ընկալումների տեսանկյունից շատ դեպքերում հայտարարվել է «միջանցք»՝ որպես տրանսպորտային միջանցք, ինչը միջազգային պրակտիկայում ընդունված տերմին է։

Բայց նաև շատ դեպքերում էլ ընդգծվել է «միջանցք», ես կարծում եմ, այլ վերաբերմունք կամ ցանկություն ունենալու տեսանկյունից։

Եվ մենք մշտապես այդ երկրորդ տարբերակի հետ կապված տվել ենք մեր պաշտոնական դիրքորոշումը, որ դա ուղղակի բացառված է։

Տրանսպորտային հաղորդակցության մասին մենք միշտ պատրաստ ենք խոսել, միջանցքների մասին, եթե ենթադրվում է այդ տերմինի տակ հատուկ ռեժիմ, ոչ, չենք քննարկելու նման հարց»,- ասաց Մհեր Գրիգորյանը:

Ձեզ գուցե հետաքրքրի