Գազի բալոնի պայթյունից Ստեփանակերտում փլուզվել է ավտոտնակը. կա զոհ
copy image url

Գազի բալոնի պայթյունից Ստեփանակերտում փլուզվել է ավտոտնակը. կա զոհ

Ներքին 1 տարի առաջ - 21:57 27-05-2023

Մայիսի 27-ին ժամը 14:31-ին, Ստեփանակերտ քաղաքի բնակչից ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ա. Առաքելյան 1 հասցեում գտնվող ավտոտնակում պայթյուն է եղել:Հայտնում են Արցախի Հանրապետության ՆԳՆ ԱԻՊԾ -ից:

Դեպքի հանգամանքները պարզելու և փրկարարական աշխատանքներ կատարելու նպատակով, պայթյունի վայր են մեկնել ՆԳՆ ԱԻՊԾ հրշեջ-փրկարարական մեկ մարտական հաշվարկ, արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ խումբը, ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները` ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի և ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի գլխավորությամբ, ինչպես նաև Քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչության աշխատակիցները, շտապ բժշկական օգնության բժիշկների խումբը։

Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում, փլատակների տակից փրկարարները հայտնաբերել են մայրաքաղաքի Ա. Առաքելյան 1 շենքի բնակիչ Ա. Գ.-ի դին և տեղափոխել «Դատաբժշկական փորձաքննության բյուրո» ՊՈԱԿ:

Փրկարարները հատուկ տեխնիկական ու ձեռքի միջոցներով իրականացրել են շինության թուլացած և կախված կառուցատարրերի ապամոնտաժման աշխատանքներ:
Պայթյունի հետևանքով վնասվել են նաև ավտոտնակի ներսում և մոտակա տարածքում գտնվող «VAZ 21-06» և «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենաները։
Ստուգմամբ զբաղվում է ՆԳՆ ոստիկանությունը։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում