Դանակահարությունը չհաշված՝ Վերջին զանգը լավ է ընթացել
copy image url

Դանակահարությունը չհաշված՝ Վերջին զանգը լավ է ընթացել

Ներքին 1 տարի առաջ - 21:48 26-05-2023
Ի տարբերություն ոստիկանության, «Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված Շտապօգնությունը ահազանգ չի ստացել։

Oragir.News-ի հետ զրույցում «Շտապօգնության» տնօրեն Թագուհի Ստեփանյանն ասաց, որ որևէ ահազանգ Վերջին զանգի միջոցառումների մասնակիցների կողմից չեն ստացել։

Հիշեցնենք, որ Oragir.News-ին ոստիկանությունից հայտնել են, որ մայիսի 26-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել Վերջին զանգի միջոցառման մասնակից 81 տրանսպորտային միջոց, որոնցից 75-ի ղեկին եղել են անչափահասներ, ընդ որում՝ նրանցից մեկը ոչ սթափ վիճակում էր։

Ավելի վաղ տեղեկացել էինք, որ Արարատի մարզում դպրոցի վերջին զանգի արարողության փորձը ավարտվել է դանակահարությամբ։

Ամենից շատ դիտված