Բա սրան առաջին պլան կբերե՞ն. Գեղամ Մանուկյանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի մասին

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:28 24-05-2023
«Երևանի կրկեսի տնօրեն կա՝ Սոս Պետրոսյան: Նա մի այսպիսի՝արդեն թևավոր արտահայտություն ունի՝ բա սրան առաջին պլան կբերե՞ն»,-Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Արմեն Դանիելյանի թեկնածությունը քննարկելիս ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Դիմելով Դանիելյանին՝ Մանուկյանը հետաքրքրվեց, ի՞նչն է պատճառն, որ դատավոր Արմեն Դանիելյանին մակագրված քրեական գործերի հետ կապված փաստաբաններն ի սկզբանե կանխորոշված են համարել, թե ինչ որոշում է կայացվելու և երբ Վերաքննիչ դատարանում գործը մակագրվել է իրեն, ապա շատ հաճախ փաստաբանները և բողոք ներկայացնողներն ուղղակի չեն էլ հետաքրքրվել, թե ինչ որոշում է կայացնելու։

Դանիելյանը Մանուկյանից ճշտեց, թե հարցը հնչեցվում է իրեն քննադատելո՞ւ համատեքստում և, ստանալով դրական պատասխան, շարունակեց. «Ես բավականին մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերում ցանկացած քննադատության, սակայն քննադատությունը, ըստ իս, պետք է լինի առողջ: Քննադատության վերաբերյալ դատողությունները պետք է հնչեցվեն անկողմնակալ և քիչ, թե շատ օբյեկտիվ դիտորդի համատեքստում»:

Արմեն Դանիելյանը հորդորեց քննադատությունը հիմնավորել փաստական հանգամանքների բոլոր բաղադրիչների ներկայացմամբ:

Գեղամ Մանուկյանը, ակնարկելով պատգամավոր Արթուր Սարգսյանին կալանավորելու որոշումը, կրկին հարցրեց, թե դատավորը, որը կայացնում է վճիռ և հետո Սահմանադրական դատարանն այն հակասահմանակդրական է համարում և կայացնում է հակառակ վճիռ, ապա այդ դատավորի հետագա գործողություններն ինչպիսի՞ն պետք է լինեն:

Արմեն Դանիելյանը հայտնեց որ մատնանշված դատական ակտը հրապարակային է, բոլորը կարող են ծանոթանալ և, բերելով դատավորի զսպվածության նորմի պահպանման անհրաժեշտությունը, հրաժարվեց պատասխանել հարցին:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում