«Այս որոշումը սպասելի էր, քանի որ մենք ապրում ենք բռնապետական երկրում, որտեղ դատավորները պատերի տակ վնգստում են։ Հայաստան թմրանյութեր են մտնում և օդի մեջ կորում են։ 21-րդ դարում Հայաստանն ապրում է բռնապետական, դավաճան իշխանության ներքո»։
Այս մասին
Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Նիկողոսյանն՝ անդրադառնալով Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր` Գայանե Հակոբյանի կալանավորմանը։
Հիշեցնենք, որ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանը` Ժորա Չիչոյանի նախագահությամբ, մերժեց Գայանե Հակոբյանի ձերբակալության իրավաչափությանը վերաբերող բողոքը, և նա 1 ամսով կալանավորվեց։ Մանրամասները՝ տեսանյութում։