Թումանյան փողոցի բակերից մեկում ծառի ճյուղը կոտրվել ու ընկել է ավտոմեքենայի վրա
copy image url

Թումանյան փողոցի բակերից մեկում ծառի ճյուղը կոտրվել ու ընկել է ավտոմեքենայի վրա

Ներքին 1 տարի առաջ - 15:57 20-05-2023
Մայիսի 19-ին՝ ժամը 11:45-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, Երևան քաղաքի Թումանյան փողոցի թիվ 26 շենքի բակում ծառի ճյուղը կոտրվել և ընկել է կայանած ավտոմեքենաների վրա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ծառի ճյուղը կոտրվել և ընկել է կայանած «Nissan» մակնիշի ավտոմեքենայի վրա:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցների կողմից ծառի ճյուղը հեռացվել է մեքենայի վրայից։

Ամենից շատ դիտված