Այսօր՝ մայիսի 16-ին, Երևանում տեղացած հորդառատ անձրևի և ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել, ինչի պատճառով էլ քաղաքացիներին պատճառվել է նյութական վնաս:
Քրիստափորի 3-րդ շենքի փողոցում հաստաբուն թթենու մի հսկայական ճյուղ կոտրվել և մոտ 12 մետր բարձրությունից ընկել է բակում կայանված «Toyota» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաների վրա:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Գրեթե 2 ժամից ավելի է՝ վնասված ավտոմեքենաների սեփականատերերն ու շենքի հարևանությամբ բնակվող բնակիչները սպասում են, որպեսզի ժամանեն Երևանի քաղաքապետարանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից, սակայն դեռևս չեն այցելել դեպքի վայր:
Որոշ ժամանակ անց ժամանեցին Երևանի քաղաքապետարանի Կանաչապատման կենտրոնի աշխատակիցները, ովքեր ասացին, որ խնդրի մասին իրենք վաղուց գիտեն, ու մի անգամ էտել են այդ վտանգավոր ծառը:
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում: