Օրեր առաջ «Արտաշատ» բժշկական կենտրոն թունավորում չճշտված ախտորոշմամբ 14 երեխա է տեղափոխվել։ Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները պարզել են, որ երեխաները Արտաշատի մանկապարտեզներից մեկի սաներն են, տուն վերադառնալուց հետո նրանց մոտ սննդային թունավորման ախտանիշներ են հայտնաբերվել, և նրանք տեղափոխվել են հիվանդանոց:
«Արտաշատ» բժշկական կենտրոնի Մոր և մանկան գծով փոխտնօրեն Գրիգոր Շադյանը
Oragir.News-ին հայտնեց, որ թունավորում ստացած երեխաները ոչ թե 14 են, այլ 15-ը։
«Այս պահի դրությամբ բոլորի առողջական վիճակը գնահատվում է բավարար։ 16 երեխա են, ամենայն հավանականությամբ այսօր բոլորին կուղարկենք տուն»,- ասաց Շադյանը։
Խոսելով թունավորման պատճառներից՝ Շադյանն ասաց. «Մենք փորձանմուշները տվել ենք հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնին, նրանք են զբաղվում դրանով, իրենք պետք է հաստատեն որևէ վիրուսի միկրոբի առկայություն, որևէ հիվանդության պատճառ, մենք այս պահին ընդամենը բուժմամբ ենք զբաղվում»։ Բժիշկը նշեց, որ երեխաները բոլորը մեկ մանկապարտեզր, մեկ խմբի սաներ են։ Թունավորումն էլ կապված է հավանաբար սննդի հետ։