Էկոնոմիկայի փոխնախարարն ընդունել է իրանական հոլդինգի ներկայացուցիչներին
copy image url

Էկոնոմիկայի փոխնախարարն ընդունել է իրանական հոլդինգի ներկայացուցիչներին

Ներքին 1 տարի առաջ - 13:10 20-05-2023
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն ընդունել է իրանական «Թալաշգարանե էղթեսադե փայդար» հոլդինգի ներկայացուցիչներին։

Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, հանդիպմանը ներկա է եղել նաև Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը։

Հանդիպման ընթացքում Նարեկ Տերյանը համառոտ ներկայացրել է տնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության մեխանիզմները, ոլորտում գործող օրենսդրությունը, հարկային ու մաքսային կարգավորումները։

Քննարկվել են հանքարդյունաբերության, արդյունաբերության, գյուղատնտեսության (ձկնաբուծութուն, ջերմոցաշինություն և այգեգործություն) և այլ ոլորտներում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։

Անդրադարձ է կատարվել համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությանը՝ պատրաստի արտադրանքը դեպի ԵԱՏՄ այլ երկրներ արտահանելու հեռանկարով։

Ամենից շատ դիտված