«Արդեն երկու օր է մենք մեր տեղը չենք գտնում այդ դեպքի կապակցությամբ»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիկ Սահակյանը։
«Չեղած տեղից գործ հարուցեցին մեր դեմ, չորսիս կալանավորեցին, հիմա երեքս ազատության մեջ ենք»,- ասաց Սահակյանը։
Նշենք, որ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ մայիսի 19-ին, քննում է 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրիկին՝ Գայանե Մարտիրոսյանին կալանավորելու միջնորդությունը։