44-օրյան նաև Հայաստանում Կառավարության փոփոխության հասնելու նպատակ ուներ․ Նիկոլ Փաշինյան
copy image url

44-օրյան նաև Հայաստանում Կառավարության փոփոխության հասնելու նպատակ ուներ․ Նիկոլ Փաշինյան

Ներքին Խոսք 1 տարի առաջ - 16:12 17-05-2023
44-օրյա պատերազմն, ըստ ամենայնի, նաև Հայաստանում Կառավարության փոփոխության հասնելու նպատակ ուներ:

Ռեյկյավիկում ԵԽ գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը․
«2018 թվականին մեր թավշյա հեղափոխությունը Հայաստանին ժողովրդավարական մեծ առաջընթաց բերեց, բայց 2020 թվականի սեպտեմբերին սկսվեց Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա ու Հայաստանը ներքաշվեց պատերազմի մեջ: Շատերն այսօր էլ մտածում են, որ պատերազմի պատճառը Հայաստանի ժողովրդավարական ձգտումներն էին՝ մի տարածաշրջանում, որտեղ ժողովրդավարությունը կարող է կասկածով ընկալվել:

2020 թվականի նոյեմբերի 9-ին ես ստորագրեցի հրադադարի մասին եռակողմ հայտարարություն, որը պետական ինստիտուտների՝ Կառավարության և Ազգային ժողովի վրա հարձակման պատճառ դարձավ, որովհետև սանձազերծված պատերազմն, ըստ ամենայնի, նաև Հայաստանում Կառավարության փոփոխության հասնելու նպատակ ուներ»,-նշել է Փաշինյանը:

Ամենից շատ դիտված