Լաչինի միջանցքով մարդասիրական տեղաշարժը վերսկսվել է․ ԿԽՄԿ
copy image url

Լաչինի միջանցքով մարդասիրական տեղաշարժը վերսկսվել է․ ԿԽՄԿ

Ներքին 1 տարի առաջ - 15:44 17-05-2023
Այսօր մենք վերսկսել ենք մեր մարդասիրական տեղաշարժը Լաչինի միջանցքով։
Այս մասին հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«Կարողացել ենք տեղափոխել առաջնային պարագաներ, այդ թվում դեղորայք ու այլ պարագաներ, որոնք անհրաժեշտ են բժշկական հաստատություններին։ Հույս ունենք, որ մյուս գործողությունները ևս կկարողանանք իրականացնել»,- ասաց Զառա Ամատունին։

Հիշեցնենք, որ ապրիլի 29-ից դադարել են Արցախից Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ բուժառուների տեղափոխումը ՀՀ բուժհաստատություններ, ինչպես նաև դեղորայքի մատակարարումը դեպի Արցախ:

Ամենից շատ դիտված