«Մտքի գիգա՞նտ», թե՞ «մտքի լիլիպուտ»․ ինչից է վիրավորվել ԵՊՀ ռեկտորը

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:14 15-05-2023
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Ժաննա Ասատրյանի, տեղի ունեցավ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն ընդդեմ Գևորգ Էմին-Տերյանի գործով հերթական դատական նիստը։

Գործն առնչվում է 2021 թ․-ի օգոստոսի 25-ին այն ժամանակ դեռ ԵՊՀ մամլո խոսնակ Գևորգ Էմին-Տերյանի հեղինակած և «Առավոտ» օրաթերթում հրապարակված «Թուղթ առ մեծն աստվածաբան, վեհագույն հայագետ, Մեծ Հայքի կրթության ու գիտության վերջին հույս, ԵՊՀ վերջին պաշտպան Հովհաննես Հովհաննիսյան» պամֆլետին։

Պամֆլետի հրապարակումից հետո ԵՊՀ ռեկտորի ժ․պ․ Հովհաննես Հովհաննիսյանը Էմին-Տերյանին հանձնարարել էր պատասխանել ինքն իրեն՝ պարտադիր «Գևորգ Էմին-Տերյանի զրպարտությունները» վերնագրով։

Էմին-Տերյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր «հերքումը»։ Այդուհանդերձ, Հովհաննես Հովհաննիսյանը դիմել էր դատարան՝ զրպարտության և վիրավորանքի համար հերքում, ինչպես նաև 3 մլն դրամ դրամական փոխհատուցում պահանջելով։

Այսօրվա դատական նիստում հայցվոր կողմը նախ առարկեց նիստը Oragir.News-ի կողմից տեսանկարահանելուն և լուսաբանելուն, ապա նաև միջնորդություն ներկայացրեց դատական նիստն առհասարակ դռնփակ անցկացնելու վերաբերյալ։ Սակայն պատասխանող կողմի առարկություններից հետո, առ այն, որ պետական գաղտնիք և անձնական բնույթի տեղեկատվություն նիստում չեն հրապարակվելու, ապա նաև դռնփակ նիստ անցկացնելու նախ հիմքերը չկան, և պատասխանող կողմը այդ միջնորդությունը գրավոր չի ներկայացրել՝ դատարանը թույլ տվեց մեզ տեսանկարահանել նիստը, ապա նաև միջնորդությունը մերժեց։

Այս դատական նիստում հայցվոր կողմը պետք է հիմնավորեր, թե Հովհաննիսյանը Էմին-Տերյանի գրառման որ հատվածներն է զրպարտություն համարում, որ հատվածը՝ վիրավորանք։

Պարզվեց՝ բոլոր այն հատվածները, որոնք զրպարտություն էին պարունակում՝ հայցվոր կողմը նաև վիրավորական է համարել։ Պատասխանող կողմի միջնորդությունը՝ վերոհիշյալ պարզաբանումների վերաբերյալ բանավոր դիրքորոշում հայտնելու, մեժվեց։

Հայցվոր կողմի փաստաբանն ասաց, որ ցանկանում է ինքնուրույն ծանոթանալ գրավոր ներկայացրած դիրքորոշոմանը։ Դատական նիստը հետաձգվեց։

Նիստից հետո Oragir.News-ի հետ զրույցում Գևորգ Էմին-Տերյանի ներկայացուցիչ Վարազդատ Հարությունյանն ասաց, որ ոչ միայն այս, այլև նախորդ դատական նիստում հետևողականորեն փորձել են պարզել, թե հատկապես ինչից է վիրավորվել պարոն Հովհաննիսյանը։

«Չկարողացանք։ Այսօրվա դատական նիստին հարգելի հայցվոր կողմի ներկայացուցիչն ասաց, որ դա չի համապատասխանում իրականությանը և, որ ինքը լավ էլ ասել է, թե ինչից է պարոն Հովհաննիսյանը վիրավորվել։ Գտնում եմ, որ այդ իրավիճակում դատարանը չէր հետաձգի դատական նիստը այն պատճառաբանությամբ, որ հայցվոր կողմը ի վերջո ներկայացնի, թե ինչից է վիրավորվել իր վստահորդը»։

Փաստաբանը նշեց, որ ի վերջո այս դատական նիտում ևս չեն կարողացել ստանալ այդ հարցի պատասխանը։ «Ընդամնեը ներկայացված միջնորդության մեջ մի դրվագ կար ու մենք մտածում էինք, որ միգուցե դրանից վիրավորված լինի։ Գևորգ Էմին-Տերյանը իր 2-րդ հոդվածում, հերքելով նախորդ հոդվածի երգիծական մտքերը, գրել էր, որ «մտքի գիգանտ» չի, այլ «մտքի լիլիպուտ» է։

Կողմը գտել է, որ այդ արտահայտությունը վիրավորական է։ Մեր համար տարօրինակ է, որ «մտքի լիլիպուտ» արտահայտությունը կողմը վիրավորական է ընկալել, որովհետև «լիլիպուտ» երևույնթ առհասարակ չկա, դա Ջոնաթան Սվիվթի հայտնի ստեղծագործության մեջ հորինված մի երկիր է։

Շատ տխուր է, որ մեր հասարակական, քաղաքական պետական գործիչները քաղաքական երգիծանքը շփոթում են վիրավորնաքի հետ։ Հավանաբար, հումորի պակասն է, որ չեն կարողանում ընկալել հումարը և երգիծական քննադատական խոսքը․․․ միգուցե գրքեր չկարդալու հետևանք է, օրինակ, եթե «Գուլիվերի արկածներ»-ը կարդային՝ կհասկանային, որ սա ոչ թե վիրավորական խոսք է, այլ ընդամենը ստեղծագործությունից մեջբերված անմեղ արտահայտություն, որով բնորոշվում է ինչ-որ երևույթ»։

Անդրադառնալով հայցվոր կողմի նախ առարկությանը՝ նիստը տեսանկարահանելու, ապա նաև արագ դատական նիստը հետաձգելու շահագրգռությանը՝ Հարությունյանն ասաց, որ ուզում են՝ հնարավորինս շուտ ավարտվի պրոցեսը, բայց նաև անաղմուկ։

«Էսպիսի հայցեր ներկայացնող հանրային, պետական քաղաքական գործիչները իրենք շատ ժամանակ մի կարևոր «նյուանս» են անտեսում, էսպիսի հայց տալը մի աիբ է, հայցից հրաժարվելը կամ հայցով դատական ելքի հասնելը ու այդ էջը փակելը՝ երկրորդ աիբն է։ Շատ ժամանակ էսպիսի հայցեր ներկայացնորղները «լռվում են» այդ 2 աիբների մեջտեղում։

Մեր կարծիքով՝ հայցվորը լռվել է այդ 2 «աիբների» մեջտեղում, որովհետև հայցվորը պետք է շատ լավ հասկանա, որ նման հայցադիմում տալով՝ լրագրողի, հանրային գործչի խոսքը լռեցնելով, ինքը ունի այն ռիսկը, որ այդ նիստը պետք է լուսաբանվի։ Որևէ մեկը չի կարող զրկել պատասխանողին, որպեսզի իր վերաբերյալ գործը քննվի բաց, հրապարակային դատական նիստում, որը ենթադրում էր նաև լուսաբանում»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում