Տարածքային ամբողջականության ճանաչումից հետո «պայծառ ապագան» չի սկսվի
copy image url

Տարածքային ամբողջականության ճանաչումից հետո «պայծառ ապագան» չի սկսվի

Ներքին Միտք 1 տարի առաջ - 11:45 15-05-2023

Եթե որևէ մեկը հավատում է, թե Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխն, իբր, ճանաչում է կամ ճանաչելու է ինչ-որ 29 800 քառակուսի կիլոմետրանոց Հայաստանի Հանրապետություն և դրանից հետո սկսվելու է «պայծառ ապագան», ապա նա առնվազն մանկամիտ է։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Նա նաև նշել է. «Չի կարող լինել այնպես, որ, պատկերավոր ասած, բերանի մի անկյունով հայտարարես, թե ճանաչում ես դա (իմիջիայլոց, Բաքվի բռնապետը դա էլ չի արել), իսկ մյուսով՝ բարբաջես, որ, դիցուք, Երևանի Կոնդ պատմական թաղը, որտեղ, ի դեպ, կառավարական առանձնատներն են, իբրև թե, ինչ-որ բարբարոսական «Թափաբաշի» է, ուր պետք է վերադառնան ինչ-որ անհայտ ադրբեջանցիներ։

Դա նույնն է, եթե ինչ-որ մեկը հավատա, թե ես, իբր, համոզված եմ, որ արհեստածին Ադրբեջանն ունի պատմական լեգիտիմ իրավունք տեղաբնիկ ժողովուրդներից որևէ մեկի տարածքի կամ մշակույթի նկատմամբ»։

Ամենից շատ դիտված