Ովքեր են ազգային ժյուրիի անդամները. նրանք 12 միավոր տվեցին մեր թշնամու դաշնակից երկրին
copy image url

Ովքեր են ազգային ժյուրիի անդամները. նրանք 12 միավոր տվեցին մեր թշնամու դաշնակից երկրին

Ներքին 1 տարի առաջ - 18:44 14-05-2023
Լիվերպուլում կայացավ «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչ փուլը։ Ամփոփվեցին քվեարկության արդյունքները։ Հաղթող ճանաչվեց Շվեդիայի ներկայացուցիչը Tattoo երգով։

Հայաստանի ներկայացուցիչը հանդես եկավ 17-րդ համարի ներքո։ Բրյունետը կատարեց իր հեղինակային «Future Lover» երգը և 122 միավորով զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը։


Ուշագրավ էր այն հանգամանքը, որ Հայաստանի ազգային ժյուրին առավելագույն՝ 12 միավորը տվել էր Իսրայելին։ Վերջինս Հայաստանին ոչ մի միավոր չէր տվել։ Ազգային ժյուրիի այս որոշումն արդեն իսկ առաջացրել է ֆեյսբուք սոցիալական ցանցի բազմաթիվ օգտատերի դժգոհությունը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Իսրայելը մեր թշնամի Ադրբեջանի դաշնակիցն է, և շարունակաբար զինում է նրան։ Ի դեպ Ադրբեջանի ազգային ժյուրին ևս 12 միավոր էր տվել Իսրայելին։

Ահա, թե ովքեր են Հայաստանի ազգային ժյուրիի կազմում․ Սոնա Ռուբենյան, Հրաչ Քեշիշյան, Արսեն Գրիգորյան, Դավիթ Բադալյան, Վահագն Գևորգյան։

Ամենից շատ դիտված