«Մեզ մոտ իրավիճակը հանգիտ է այս պահի դրությամբ»,-
Oragir.News-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը։
Հարցին՝ արդյոք թշնամին երեկ Տեղի ուղղությա՞մբ էլ է կրակել, Դավիթ Ղուլունցը բացասական պատախան տվեց․
«Ոչ-ոչ, ոչ մի կրակոց չի եղել։ Ամեն ինչ նորմալ է, մարդիկ իրենց առօրյա գործերով են զբաղվում, նորմալ վիճակ է»։
Ճշտող հարցին՝ ի՞նչ իրավիճակ է Տեղ գյուղի այն հատվածում, որի ուղղությամբ թշնամին նախորդ ամիս առաջ եկավ և ամրաշինական աշխատանքներ կատարեց, արդյոք այս պահին շարունակում են ինժեներական աշխատանքներ իրականացնել, Դավիթ Ղուլունցը պատասխանեց․
«Ինժեներական աշխատանքները դադարեցված են, հայկական կողմը ևս ինժեներական աշխատանքներ չի կատարում»։
Հիշեցնենք, որ թշնամին 1 ամիս առաջ՝ ապրիլի 11-ին, կրակ էր բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունեցել էր 4 զոհ, 6 վիրավոր:
Թշնամին երեկվանից տարբեր տրամաչափի զինատեսակներով պարբերաբար կրակ է բացում Գեղարքունիքի մարզի մարտական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն ունի 6 վիրավոր: