Մայիսի 11-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ։ Այս մասին հայտնում են կուսակցության ֆեյսբուքյան էջում։
Նշվում է, որ քննարկվել են արտաքին քաղաքական եւ անվտանգային հարցեր։
Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պատասխանել են նիստի մասնակիցների հարցերին։