Ուղիղ եթեր

Իրավապահները պետք է շատ ուշադիր զբաղվեն․ Փաշինյանը հանձնարարեց պարզել՝ ինչո՞ւ են 2019-2020-ին ԶՊՄԿ-ի վճարած հարկերը նվազել

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:30 11-05-2023
Հանքարդյունաբերության ոլորտից հանրությունը, պետությունը պետք է ստանա հնարավորինս մեծ օգուտ՝ ուղղակի և անուղղակի, այդ թվում նաև՝ ազդակիր համայնքները և ՏԻՄ-երը: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը՝ Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների պլանը (մինչև 2035 թվականը) հաստատելու մասին որոշման նախագծի քննարկմանը:

Նրա խոսքով՝ հանքարդյունաբերությունը պետք է հնարավորինս կառավարի բնապահպանական ռիսկերը՝ նաև շահագործումից հետո ռեկուլտիվացիայի միջոցով:

«Հանքարդյուանբերությունը պետք մոտեցնել միջազգային ստանդարտներին և այս առումով ոլորտի կրթությունը պետք է էականորեն զարգացնել, որպեսզի լավագույն որակավորման չափանիշներին համապատասխանող մասնագետներ աշխատեն մեր երկրում»,-հայտարարեց Փաշինյանը:

Անդրադառնալով ՀՀ խոշոր հանքշահագործող ընկերությանը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին, Փաշինյանն ասաց, որ 2021 թվականի նախընտրական խոստմանը համաձայն ժողովուրդն՝ ի դեմս կառավարության, փայաբաժին է ձեռք բերել կոմբինատում:

«Ուզում եմ արձանագրել, որ ԶՊՄԿ-ն 2022-ին վճարել է ռեկորդային թվով հարկեր` 145 մլրդ 536 մլն դրամի։ Օրինակ 2016-ին ԶՊՄԿ-ն վճարել էր 7.8 մլրդ դրամ հարկ։ 2023-ի առաջին եռամսյակում ԶՊՄԿ–ն վճարել է 14 մլրդ դրամ հարկ, այսինքն` առաջին եռամսյակում 2 անգամ ավելի շատ հարկ է վճարել, քան ամբողջ 2016-ին միասին վերցրած»,- ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետն արձանագրեց, որ այդ վիճակագրության մեջ մեծ դերակատարում ունեն պղնձի միջազգային գները։

«2017-ին ընկերությունը վճարել է 18,6 մլրդ դրամի հարկ, 2018-ին արդեն ԶՊՄԿ-ի վճարծ հարկերը դարձել են 50,2 մլրդ դրամ, մոտ 3 անգամ աճ են արանագրել: Հետաքրքիր է, որ 2019 և 2020թթ-ին ԶՊՄԿ–ի վճարած հարկերը որոշակի նվազում են արձանագրել: Ինչի՞ հետ սա կարող է կապված լինել։ Հիմա, երբ մենք հետահայաց նայում ենք իրադարձություններին, պարզում ենք, որ 2019թ–ին իշխանության բարձրաստիճան ներկայացուցչի ընտանիքը բաժնեմաս է ձեռք բերել Զանգեզուրի կոմբինատում։

2019-ին այդ իշխանության բարձրաստիճան ներկյացուցչին ազատել ենք իր պաշտոնից, 2020-ին էլ քովիդի և պատերազմի պատճառով ժամանակ չենք ունեցել պատշաճ զբաղվելու այդ թեմայով։ Իմիջիայլոց, ես կարծում եմ, որ մեր իրավապահ մարմինները այդ դրվագով պետք է շատ ուշադիր զբաղվեն։

Հետո 2021-ին արդեն ԶՊՄԿ-ի վճարած հարկերը կտրուկ աճում են 43 տոկոսով»,– ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ 2022-ին Կոմբինատը ավելի շատ հարկ է վճարել, քան 2013-2017 թվականներին միասին վերցրած:

«2013-2017 թթ ԶՊՄԿ-ն վճարել է 105 մլրդ դրամի հարկ, իսկ 2018-2022 թթ վճարել է 345 մլրդ դրամի հարկ, աճը կազմել է 228 տոկոս»,-ասասց վարչապետը:

Քննարկման ավարտին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների (մինչև 2035 թվականը) պլանին»։

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն
20:30 Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ
21:00 Հայ դավաճաններ. Դավաճան Վահե Իհսանի սպանությունը 20-ամյա Արշավիր Շիրակյանի կողմից