Կառավարության շենքում այս պահին Նիկոլ Փաշինյանի և ուժային կառույցների աշխատակիցների մասնակցությամբ քննարկում է ընթանում։
Մասնավորապես, Փաշինյանն իր մոտ է կանչել Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին, ուժային կառույցների այլ բարձրաստիճան պաշտոնյաների։
Փակ քննարկմանը մասնակցում են նաև Կառավարության անդամներ։ Թե կոնկրետ ինչո՞վ է պայմանավորված նման հրատապ հավաքը, առայժմ հայտնի չէ։