ՀՀ դեսպանը և Եգիպտոսի առողջապահության նախարարն քննարկել են ոլորտի խնդիրները
copy image url

ՀՀ դեսպանը և Եգիպտոսի առողջապահության նախարարն քննարկել են ոլորտի խնդիրները

Ներքին 1 տարի առաջ - 23:10 09-05-2023
Մայիսի 9-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպում է ունեցել Եգիպտոսի Արաբական Հանրապետության առողջապահության և ազգաբնակչության նախարար Խալեդ Աբդել Ղաֆֆարի հետ։ Հանդիպմանը ներկա են գտնվել առողջության ոլորտի մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Եգիպտոսի միջև առողջապահության ոլորտում համագործակցության զարգացման ու խորացման հեռանկարները։ Կողմերն ընդգծել են փոխադարձ ներդրումների խրախուսման, բժշկական զբոսաշրջության ոլորտում փորձի փոխանակման և վերապատրաստման դասընթացների անցկացման կարևորությունը։

Համագործակցության հետագա զարգացման համար շեշտվել է երկու երկրների միջև ոլորտային նոր փաստաթղթերի ստորագրման անհրաժեշտությունը։ Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել հիշյալ պայմանավորվածությունների շուրջ գործնական քայլեր ձեռնարկելու առնչությամբ։