«Իշխանս իմ միակ տղան էր, իմ հույսը, իմ հավատը, իմ պարծանքը»,- այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում
Oragir.News-ի հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Իշխան Մանուկյանի մայրը՝ Լիանա Մեջլումյանը։
Իշխան Մանուկյանը զորակոչվել էր 2020 թվականի ամռանը, ծառայում էր Արցախի Հանրապետության հրետանային զորամասերից մեկում․ «Գոհ էր ծառայությունից, ընկերներից, հրամանատարական կազմից։ 2 ամսվա ծառայող էր, երբ պատերազմը սկսվեց, ինձ միշտ համոզում էր, որ ինքն ապահով տեղում է, որ չի կռվում։ Բայց հոկտեմբերի 29-ին մարտական գործողությունների ժամանակ դեպքը եղավ, հաջորդ օրը այրվածքներով իրեն հասցրել են Երևան՝ Էրեբունի բժշկական կենտրոն, 6 օր պայքարելուց հետո չդիմացավ։
Այսօր բոլոր տղաները հաղթանակած են, մենք ենք պարտված և մեր իշխանությունը․․․»։
Արմանը մասնագիտությամբ ատամնատեխնիկ էր, մտադրություն ուներ զորացրվելուց հետո ուսումն արտերկրում շարունակել։ Հիմա տիկին Լիանայի նպատակն Իշխանին ապրեցնելն է, որ սերունդները ճանաչեն նրան․ «Մայրերիս ուրիշ ոչինիչ չի մնացել՝ բացի հիշողություններից ու իրենց ապրեցնելուց»։
Մանրամասները՝
Oragir.News-ի տեսանյութում
Նարեկ Խաչատրյան