Համաժողովրդական ընդվզում պետք է սկսել՝ ընդդեմ թշնամու կողմից Արցախի շրջափակման․ Հոխիկյան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:57 09-05-2023
Մենք՝ մի խումբ նախաձեռնողներ, որոնք որևէ կուսակցության չեն պատկանում, որևէ քաղաքական շահ առաջ չեն տանում, նպատակ ունենք համաժողովրդական նախաձեռնություն, համաժողովրդական ընդվզում սկսել՝ ընդդեմ թշնամու կողմից Արցախի շրջափակման։ Այս մասին այսօր Ազատության հրապարակում Արցախի ինքնորոշման պահանջով հանրահավաքին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Նաիրի Հոխիկյանը՝ ընդգծելով, որ իրենց թիվ մեկ թիրախը հետևյալն է՝ կարողանան մարդկանց ուշադրությունը սևեռել Արցախի բլոկադայի վրա։

«Մենք հասկանում ենք, որ մենք ենք մեր երկրի տերը։ Համաժողովրդական ընդվզում պետք է սկսել, որպեսզի և՛ Հայաստանի իշխանությունները, և՛ միջազգային հանրությունը, և՛ թշնամին, ի վերջո զսպենք նրանց բոլոր տեսակի ձգտումները, ցանկություններն ու քաղաքական առաջնահերթությունները։ Սա է խնդիրը»,- ասաց Հոխիկյանը՝ նշելով, որ այսօր արդեն մի քանի շարժումներ, տարբեր քաղաքացիական նախաձեռնություններ են միացել իրենց կոչին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում