Այս պահի դրությամբ տեղեկատվություն վաղը կայանալիք միջոցառումների վերաբերյալ չեմ կարող հայտնել։ Այս մասին
Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց Պաշտպանության նախարարի մամուլի Արամ Թորոսյանն՝ անդրադառնալով հարցին, թե ինչ միջոցառումներ են նախատեսված Եռատոնի առիթով։
Կառավարության լրատվական ծառայությունից առհասարակ այս հարցին չպատասխանեցին։
Հայ ժողովուրդը մայիսի 9-ին տոնում է եռատոնը՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը:
Ավանդաբար այդ օրը նախկինում տեղի էին ունենում հանդիսավոր արարողույթուններ, համերգներ, երկրի ղեկավարը պարգևներ էր հանձնում զինվորականների։ Երկրի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչները այդ օրն այցելում էին Արցախ։