Սասուն Միքայելյանը թող գնա, Շուշին ու Հադրութն ազատագրի, ես իր հետևից կգնամ․ զոհվածի հայր

Ներքին Խոսք Տեսանյութ 1 տարի առաջ - 17:41 08-05-2023
«Այլևս նստելն ու սպասելը անհնար է, քանի որ սրիկան մի քանի օր առաջ անամոթաբար հայտարարեց, որ պատրաստ է ևս 8 գյուղ հանձնել, միայն թե ադրբեջանցիները մեր հողից դուրս գան»,- այսօր Oragir.News-ի հետ զրույցում, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը ասաց 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը։

Նրա խոսքով՝ իշխանության կողմից վարվող քաղաքանությունը հանգեցրել է նրան, որ այսօր Թուրքիան միջամտում է Հայաստանի ներքին գործերին․

«Տեսա՞ք, թե Նիկոլ Փաշինյանն ինչքան զղջաց, որ Թուրքիայում ասացին՝ օդային ճանապարհը փակում ենք «Նեմեսիս»-ի հուշարձանը կանգնեցնելու համար, ասաց՝ ես գտնում եմ, որ սխալ բան է եղել։ Ինչո՞ւ է սխալ բան եղել, այսինքն՝ մենք այսօր մեր տան մեջ ինչ անում ենք, պետք է Թուրքիայի կարծիքը հարցնենք, հետո անե՞նք։

Որպես ՀՀ քաղաքացի՝ ես համաձայն չեմ Թուրքիայի լծի տակ ապրել, մեր տղերքը սրա՞ համար են զոհվել, որ Թուրքիայի լծի տակ ապրե՞նք, Թուրքիայի ասածով առաջնորդվե՞նք։ Ժողովրդին կոչ եմ անում, որ ոտքի կանգնեն, հայրենիք ենք կորցնում։ Ես Արցախի Հանրապետության քաղաքացի եմ եղել, այսօր էլ այդ պետության քաղաքացին եմ, բայց ծննդավայրս՝ Հադրութը, կորցրել եմ, այսօր էլ տղայիս տունը՝ Եռաբլուրը, կորցնե՞մ»։

Դիտարկմանը, որ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանն այսօր «Եռաբլուր» զինվորական պանթենում լրագրողների հետ զրույցում ասել է՝ Շուշին և Հադրութը պետք է ազատագրվեն, Վահիդ Սահակյանն այսպես արձագանքեց․ «Եթե Սասուն Միքայելյանն այդքան հայրենասեր մարդ էր, ապա իրեն ոչ վայել արտահայտություն պետք է չաներ, որ 2018 թվականի իշխանազավթումն ավելի բարձր է գնահատում, քան 1994 թվականի հաղթանակը։

Սասուն Միքայելյանը թող գնա, ես իր հետևից կգնամ, որ օրը Շուշին ու Հադրութը հետ բերեց, ես 5 անգամ շնորհակալություն կհայտնեմ, որովհետև ամեն օր ես ու կինս արցունքներն աչքներիս զարթնում ենք, մեր գյուղի մասին ենք մտածում, երազում ենք մեր տղայի քայլած ճանապարհի մասին, կգա՞ մի օր, որ գնամ, հասնեմ ու իմ հայրենիքում էլ մահանամ։

Սասուն Միքայելյանը թող լավ իմանա, որ մենք դա ենք երազում, հարստության, փողի մասին չենք մտածում, երազում եմ վերադառնալ մեր Հադրութ, որ ինձ հուղարկավորեն ծնողներիս մոտ․․․»։

Հիշեցնենք, 2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները, որոնք հիմնել են «Որդիների կանչ» հասարակական կազմակերպությունը, այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարությամբ հանդես եկան, պահանջեցին իշխանությունների հրաժարականը։

Մանրամասները՝ Oragir.News-ի տեսանյութում

Նարեկ Խաչատրյան

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում