Ինքնակամ շինությունների օրինականացման գործընթացը պետք է արագացնել. Ավինյան
copy image url

Ինքնակամ շինությունների օրինականացման գործընթացը պետք է արագացնել. Ավինյան

Ներքին 1 տարի առաջ - 12:58 08-05-2023
Ինքնակամ շինությունների օրինականացման գործընթացը պետք է արագացնել։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նրա խոսքով` օրենքի տրամաբանության մեջ գտնվող բոլոր գործերին պետք է տալ դրական եզրակացություն։
«Բոլոր այն տեղերում, որտեղ բնակելի թաղամասեր են, նույնիսկ համայնքային հողի վրա կա ինքնակամ սարքած տուն, օրենքի տրամաբանության մեջ դրանց պետք է տալ դրական եզրակացություն ու անցնել առաջ։ Էստեղ երկար մտածելու կարիք չկա»,-ասաց Ավինյանը՝ հավելելով, որ սկզբունքն այն է, որ եթե համապատասխանում բոլոր նորմերին, պետք չէ գործընթացը ձգել։

Ամենից շատ դիտված