Ժողովուրդը դարձել է քաղաքական գործիչ՝ անաթոռ, անպաշտոն, անլեզու, ոչ մի բան չի կարողանում անել

Ներքին Խոսք Տեսանյութ 1 տարի առաջ - 21:09 07-05-2023
Արմավիրի մարզի Մարգարա գյուղում ակտիվ աշխատանքներ են տարվում հայ-թուրքական ցամաքային սահմանը բացելու ուղղությամբ։ Այս տարի ամռանը սահմանը կբացվի երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար:

Oragir.News-ը ուղևորվել է սահմանամերձ Մարգարա գյուղ, տեղում ծանոթացել ցամաքային սահմանին ընթացող շինարարական աշխատանքներին։

Մարգարայի բնակիչներից Արմիկ Խաչատրյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ ոչ միայն հայ-թուրքական սահմանի բացմանը, այլև իշխանությունների աշխատանքին, նրանց կողմից վարվող արտաքին քաղաքականությանն ու դրա հետևանքներին․

«Խաբին, էն էլ ի՞նչ ձև, ստոր ձև խաբին ժողովրդին։ Ժողովուրդը դարձել է քաղաքական գործիչ՝ անաթոռ, անպաշտոն, անլեզու, ոչ մի բան չի կարողանում անի, բայց շատ բան է հասկանում։ Եթե ես ընտրել եմ մեկին, որ իմ անտվանգությունը գոնե 10% պաշտպանի, բայց ինքը գնում է մի տեղ, մի շիշ լավ օղի է խմում, դա իմ համար ընդունելի չէ, ես փոշմանել եմ իմ գնացած ընտրությունից։

Սահմանին անհաշտություն է, լսում ենք նրանց պահանջատիրական ելույթը, լսում ենք մերոնց զիջողական ելույթը, այ, դա է ինձ անհանգստացնում, վերջը իմ տղեն այստեղ պետք է ապրի։ Շուրիկի էշի նման մեր ղեկավարները բոլորին համաձայնության նշան են տալիս, հենց մե՞նք պետք է տուժենք, էս մի բուռ ա՞զգը պետք է տուժի։

Եթե մի ամբողջ ժողովուրդ միաձայն ընդունել է մի անասունի, որը կոնկրետ չի հասկանում, թե ի՞նչ ցեղատեսակի է պատկանում ու չի պայքարում իր ցեղատեսակի համար, ո՞վ պետք է պատասխան տա մեր համար, ոչ մեկ։ Սաղ սուտ է, սա պայմանավորված գործ է, կտան, մենք էլ կլինենք ճորտ, մինչև մեջներս մի հատ հայրենասեր մարդ կզարթնի։

Դուք էլ՝ լրագրողներդ, պետք է ոտքի կանգնեք, ասեք մարդկանց, ասեք հենց իրենց, որ մենք գնում ենք ու ձեր չարածը, ձեր սխալը, ձեր վատը մեր երեսին են ասում, բայց մենք մեղավոր չենք․․․»։

Մանրամասները՝ Oragir.News-ի տեսանյութում

Նարեկ Խաչատրյան

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում