Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագավոր Չարլզ Երրորդի թագադրության հանդիսավոր արարողությանը:
Նախագահ Խաչատուրյանը մասնակցել է նաև Չարլզ Երրորդի անունից կազմակերպված ընդունելությանը:
Հիշեցնենք, որ այսօր Lոնդոնում կայացել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդի թագադրման հանդիսավոր արարողությունը:
Չարլզը 3-րդ հաջորդում է իր մորը՝ Եղիսաբեթ թագուհուն: Թագուհին մահացել է 2022 թվականի սեպտեմբերին:
74-ամյա Չարլզը դարձավ Մեծ Բրիտանիայի ամենատարեց միապետը, ում գլխին դրեցին Սուրբ Էդվարդի՝ 360 տարեկան թագը:
Նրա երկրորդ կինը՝ 75-ամյա Կամիլան, արարողության ժամանակ թագադրվեց թագուհի:


