ՃՏՊ Եղվարդ-Նոր Երզնկա ավտոճանապարհին. կա տուժած
copy image url

ՃՏՊ Եղվարդ-Նոր Երզնկա ավտոճանապարհին. կա տուժած

Ներքին 1 տարի առաջ - 14:09 06-05-2023
Մայիսի 6-ին՝ ժամը 12:30-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Նոր Երզնկա ավտոճանապարհին՝ ավազի հանքի մոտ, ավտոմեքենա է շրջվել. կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «JAC» մակնիշի բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի հողաթմբին և կողաշրջվել։